03/06/2024 11:28
Պետական բյուջեով չենք ուզում, ուզում ենք մեր ֆինանսավորմամբ. Ավինյանը՝ մետրոյի «Սուրմալու» կայարանի մասին
Պետական բյուջեով չենք ուզում, ուզում ենք մեր ֆինանսավորմամբ և խնդրում եմ՝ շուտ անենք, էլ չի կարելի ձգել, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից հատվածում մետրոյի կայարանի կառուցման մասին հարցի զեկուցման ընթացքում։
Նա թույլ չտվեց, որ զեկուցողը շարունակի թեման։
Իսկ զեկուցողն ասել էր հետևյալը.
«Մենք գնում էինք առաջ այն տրամաբանությամբ, որ պետական բյուջեով գումարներ ունեինք նախատեսված...»։