03/06/2024 14:11
Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ Քննչական կոմիտեն՝ ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մահվան մասին
ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Քանի որ լրատվամիջոցներից շատ են հետաքրքրվում, տեղեկացնեմ հետևյալը․
Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկսվել է նախաքննություն, նաև իրականացվել են որոնողական աշխատանքներ։
Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։
Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։