03/06/2024 15:03
Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն՝ ազատազրկվածների ներկայացմամբ. «Արմավիր» ՔԿՀ-ում անցկացվել է «Հանուն հայի բառ ու բանի» միջոցառումը
Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված «Հանուն հայի բառ ու բանի» միջոցառումը։
Ազատազրկված անձինք ներկայացրել են բանաստեղծի ստեղծագործությունները, նրա կյանքը, ստեղծագործական ուղին, վերլուծություններ և պատմություններ գրողի հայտնի աշխատանքներից։
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 20 դատապարտյալ, որոնց թվում եղել են նաև Հայաստանի մշակույթի գործիչների միության «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» խորագրով դասընթացի մասնակիցներ։
Միջոցառման ավարտին Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամների կողմից հավաստագրեր են հանձնվել «Արմավիր» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանին, հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակից Ասյա Օհանյանին և դասընթացի ու միջոցառման մասնակից դատապարտյալներին։