03/06/2024 12:24
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին դատարանը մեղավոր ճանաչեց, ապա համաներեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանուկյանի նախագահությամբ որոշեց՝ Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով, մյուս առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակել պատժի կրումից:
Նախկին փոխոստիկանապետը համաներվեց Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին անկախության հռչակման 100-ամյակի առիթով։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։