03/06/2024 18:21
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիոն դրսևորումները արտաքին մարտահրավերների պատճառով են
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիան նաև արտաքին մարտահրավերների պատճառով է։
Այդ մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Չհամաձայնելով դիտարկմանը, որ իշխանություններին չի հաջողվում կանխարգելել կոռուպցիան, Պետրոսյանը նշեց, որ կան ընդամենը կոռուպցիոն դրսևորումներ, բայց կան նույնիսկ կալանավորված պետական պաշտոնյաներ։ Ապա ՊՎԾ պետը կոռուպցիոն դրսևորումների «պատճառներն» էլ թվարկեց։
«Այո, կան որոշակի շրջանակում որոշակի կոռուպցիոն դրսևորումներ։ Ըստ իս, կոռուպցիոն այդ դրսևորումները նաև համակարգերի բարեփոխումների պակասի, բարեփոխումնեի տենդենցի դանդաղեցման արդյունքում են, որը որ գուցե գալիս է նաև ընդհանուր արտաքին մարտահրավերների, պատերազմի, հետպատերազմական այս շրջանի հետ կապված, բայց վարչապետի և մեր քաղաքական թիմի կամքը այդ հարցում անկոտրում է»,- հայտարարեց Պետրոսյանը։