03/06/2024 17:08
Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հեղեղումներից տուժած Հայաստանի մարզերին
ԱԳՆ-ից տեղեկացնում են․
«Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարիչաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Արարատ Միրզոյանը և Իլյա Դարիչաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի:
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և Լուռու մարզերում հեղեղումների հետևանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրաանացվող աշխատանքները: Ի պատասխան, Վրաստանի ԱԳ նախարարն, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել»: