04/06/2024 10:43
Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն, բայց էական խոչընդոտներ երկու կողմն էլ տեսնում է. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, այս մասին ԱԺ-ում հյատարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է, այդպիսի բան չկա»,- նշեց նա։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը համոզմունք ունի, որ թե՛ իր, թե՛ Ադրբեջանի Սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար։
«Ինչ վերաբերում է մեր սահմանադրական փոփոխություններին, ապա արժի թարմացնել հիշողությունը՝ մենք այս մասին խոսել ենք դեռևս 2018 թվականից, սա մեր գործն է, սա ներքին որոշելիք է»,- ասաց նա։
ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն կազմում։