04/06/2024 18:30
Բազմաթիվ մարտահրավերներ, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել՝ 2022 թվականին ընդունելով ՀԱՊԿ օգնության առաջարկը․ Գալուզին
Բազմաթիվ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ միջոցառումների առաջարկին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որը ոչ միայն չի պաշտպանում երկրի սահմանները, այլև «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ ի տարբերություն դրա, ՀԱՊԿ-ը լուրջ նախաձեռնությամբ էր հանդես եկել, ներառյալ՝ ռազմատեխնիկական աջակցություն, դիտորդական առաքելության տեղակայում, աջակցություն սահմանապահ զորքերի պատրաստման հարցում։