04/06/2024 20:53
Արարատ Միրզոյանը ստում է և մանիպուլացնում Հայաստանի քաղաքացիներին․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․
«Միրզոյանը պնդել է, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից:
Արարատ Միրզոյանը ստում է: Թուրքիան մանիպուլյացիա է անում, և դա լավ հասկանում է Միրզոյանը և, իր հերթին, մանիպուլացնում է Հայաստանի քաղաքացիներին:
Ո՞րն է Թուրքիայի մանիպուլյացիան:
Թուրքիայի նախագահն ու մյուս պետական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այն բոլոր պահանջներին, որոնք ներկայացնում է Ադրբեջանը, և խաղաղություն կարող է տիրել Ադրբեջանի պայմաններով՝ կհամաձայնեն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, եթե լինի Ադրբեջանի համաձայնությունը:
Ադրբեջանի նախագահն ու մյուս պետական բարձրաստիճան ղեկավարները ներկայացրել ու ներկայացնում են իրենց պահանջները՝ ընդհուպ մինչև Հայաստանի տարածքների 50 տոկոսը, սահմանադրության փոփոխությունը, հրաժարումը Ցեղասպանությունից, միջանցքի տրամադրում, այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչում և այլն ․․․ այդ պահանջները կարելի է երկար թվարկել:
Այդ բոլորը նաև Թուրքիայի պահանջներն են, որոնք Ադրբեջանի միջոցով են ներկայացնում»։