04/06/2024 14:46
Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնապահական է. ԱԳՆ գլխավոր քարտուղար
Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնապահական է, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
«Որևէ հանրային արձագանք այդ թեմայով չի լինելու»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մտադրության մասին, և որ ՌԴ-ն չի հաստատում ագրեմանը: Իսկ վերջերս մամուլը գրեց, որ ագրեմանը հաստատվել է: