04/06/2024 20:34
Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտնեց՝ իշխանությանը հեռացնելուց հետո ձևավորվելիք անցումային կառավարությունն ինչ գործառույթներ է ունենալու․
«Անցումային Կառավարությունն ունենալու է երեք գործառույթ
Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։
Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։
Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի։
Ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»։