04/06/2024 18:09
Ուկրաինացիների 43 տոկոսը կարծում է, որ Զելենսկու օրոք ժողովրդավարությունը երկրում հետընթաց է ապրել
Ուկրաինայի քաղաքացիների ավելի քան 40%-ը համարում է, որ Վլադիմիր Զելենսկու նախագահության օրոք երկրում ժողովրդավարությունը հետընթաց է գրանցել։ Այդ մասին են վկայում Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման տվյալները։
Հարցվածների 90%-ն ասել է, որ ցանկանում է Ուկրաինան տեսնել որպես լիարժեք ժողովրդավար երկիր, միևնույն ժամանակ, ուկրաինացիների 43%-ը նշել է, որ վերջին 5 տարիների ընթացքում, ինչ Զելենսկին իշխանության ղեկին է, ժողովրդավարության հետ կապված վիճակը վատթարացել է։
Սոցհարցման մասնակիցներին հարցրել են նաև, թե ինչպիսի կառավարման ձև են նախընտրում երկրում՝ ավելի ուժեղ նախագահական ինստուտո՞վ, թե՞ ավելի ուժեղ խորհրդարանով: Ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը՝ 74%-ը, պատասխանել է, որ Ուկրաինան պետք է ունենա ազդեցիկ խորհրդարան, որն իր հավանությունը պետք է տա նախագահի կողմից նշանակած կառավարությանը և ունենա նաև նրան պաշտոնանկ անելու հնարավորություն։