04/06/2024 17:23
ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են
ԱԳՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են, նրան «խուլիգանության» մեղադրանք էին առաջադրել։
Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ քաղաքացուն կալանավորել են մեկ ամսով։
Հիշեցնենք՝ ԱԳՆ շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնություն կիրառեց, բիրտ ուժով բերման ենթարկեց մոտ 3 տասնյակ քաղաքացիների, նրանցից ոմանք մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ, որից հետո Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց՝ ՆԳՆ-ից ստացված հաղորդման հիման վրա պնդելով, թե քաղաքացիները «բռնություն են կիրառել» ոստիկանների նկատմամբ։
Այսօր էլ ՔԿ-ն հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներից 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանց մեղադրում են «խուլիգանություն կատարելու» մեջ։