04/06/2024 11:14
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա շատ առողջ երկխոսություն, կան նաև պայմանավորվածություններ. Արարատ Միրզոյան
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա շատ առողջ երկխոսություն, այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կան նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, դեռ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված 3-րդ գործոններով»,- ասաց նա։
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանի ակնկալիքն է Թուրքիայից, որ պայմանավորվածությունները կիրականանան։
«Մենք պատրաստ ենք շարունակել այս շատ առողջ երկխոսությունը»,- նշեց Միրզոյանը։