04/06/2024 11:55
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հրաշալի անձնային հարաբերություններ ունեմ. իմ դիրքորոշումը շատ հստակ իրեն փոխանցում եմ. Արարատ Միրզոյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հրաշալի անձնային հարաբերություններ ունեմ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իմ դիրքորոշումն, ըստ անհրաժեշտության, շատ հստակ իրեն փոխանցում եմ», - նշեց նա։
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը երեկ հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։
«Հուսով ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր կազմակերպության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել էր նա։