05/06/2024 10:59
Ինչպե՞ս է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայան
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրել է. «Որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները՝ բերեմ թարմ օրինակ։
Երեկ քաղաքական պատճառներով ձերբակալվել է 5 քաղաքացի, որոնք իբր մայիսի 31-ին ԱԳՆ մուտքի մոտ կատարել են խուլիգանություն։
Կալանքների քննությունն իրականացնող հերթապահ դատարանը Ավանի նստավայրն է, որտեղ աշխատում է 11 դատավոր։ Այսինքն՝ նորմալ ծանրաբեռնվածության դեպքում դեռ 6 անձի կալանքի հարցն այս դատարանը կարող էր հանգիստ քննել:
Բայց... Քանի որ այդ դատարանում բոլոր դատավորները չէ, որ կկատարեն քաղաքական իշխանության հանձնարարությունները՝ դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ անհրաժեշտ է հերթապահության ավելացնել այլ դատարան՝ Կենտրոնի դատարանը:
Պատկերացնո՞ւմ եք: Ավանի նստավայրում դեռ ազատ էին 6 դատավորներ (Արման Հովհաննիսյան, Հարություն Մանուկյան եւ այլն), սակայն Մնացական Մարտիրոսյանը համարեց, որ դատավորները կալանքի համար չեն բավարարում:
Ով տեղյակ չի՝ ասեմ.։ Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական հանձնարարությունները»: