05/06/2024 16:21
Փողոցի ճնշման արդյունքում մենք չեկանք իշխանության, ուղղակի ՀՀ-ում այն ժամանակ չէր գործում ընտրության ինստիտուտը. Ավինյան
Փողոցի ճնշման արդյունքում մենք չեկանք իշխանության. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով, որ իրենք ևս փողոցի ճնշման արդյունքում եկան իշխանության և հիմա էլ նույն սցենարով հնարավո՞ր է գնան։
«2018-ին տեղի ունեցավ ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, որը ուղղակի իշխանության գալու կամ չգալու մասին չէր։ Նրա մասին էր, որ ՀՀ-ում չէին գործում ժողովրդավարական ինստիտուտներ, չէր գործում ընտրության ինստիտուը։ 2018-ից մինչ օրս գործում է և հարատև կրկնվելու է»,-ասաց նա։