05/06/2024 16:47
Եթե 2018-ից առաջ կոռուպցիա կար, հետաքրքիր էր այս թեման, հիմա մատից ենք սկսել ծծել սենց թեմաները. Ավինյան
Աբսուրդն էլ չափուսահման ունի. լրագրողների հետ զրույցում վրդովվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկ չկա, երբ քաղաքապետարանը ծառեր է ձեռք բերել մի ընկերությունից, որը համագործակցել է նրա ընտանիքի հետ մեկ այլ պրոյեկտի շրջանակներում։
«Որևէ գնում՝ պետական, համայնքային, իմ և իմ ընտանիքի հետ կապ չունի ու չի կարող ունենալ։ Ես նման համագործակցության վերաբերյալ տեղեկացված չեմ, եթե խոսքը գնում է 10 տարի առաջ մի համագործակցության մասին...»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե հաղթող ընկերության սեփականտերը հաստատել է, որ ինքն Արմեն Ավինյանի հետ համագործակցել է այսինչ պրոյեկտի շրջանակներում՝ Ավինյանն արձագանքեց. «Ես չեմ ճանաչում սեփականատիրոջը։ Դա նման է նրան, որ ձեր հորեղբոր տղայի ընկերությունը վաղը չէ մյուս օրը մի տենդեռում հաղթի ու պարզվի, որ մենք այստեղ իրար հետ խոսել ենք, արդյո՞ք կստացվի, որ ձեր հորեղբոր տղան կոռուպցիոն գործարքի մեջ է թաթախված։ 2018-ից առաջ, հասկանում եմ, բազմաբույլ էր, կոռուպցիա կար, հետաքրքիր էր այս թեման, դրանից հետո այդ բովանդակությունը թուլացել է, մատից ենք սկսել ծծել սենց թեմաները»,-արձագանքեց Ավինյանը։
Իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքապետարանի աշխատակիցները հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե, եթե կապ չունեն՝ ասաց, որ իրենցից հետաքրքրվեն։