05/06/2024 13:51
«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանի արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ
«Վերաքննիչ դատարանը մերժեց «Գեբելսի գործով» դատախազի վերաքննիչ բողոքը։ Արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ»,-տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Երևանի քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում դատավարության ժամանակ Ադիբեկյանն արդարացվել էր։ Դատախազը բողոքարկել էր դատարանի որոշումը։
Նշենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասվում է Գեբելսի ճակատագիրը»։