05/06/2024 13:31
Դատարանը որոշեց փաստաբանների միջնորդությունը մերժել և 2 ամսով կալանավորել ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին
Դատարանը որոշեց փաստաբանների միջնորդությունը մերժել և 2 ամսով կալանավորել ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին. լրագրողներին տեղեկացրեցին Ժորա Ավետիսյանի փաստաբանները։
«Դատարանը որոշեց կալանքը որպես խափանման միջոց կիրառել, որոշ սահմանափակուներ կիրառել՝ տեսակցությունների և այլն»,-ասաց փաստաբանը։
Նշեցին, որ միանշանակ կբողոքարկեն դատարանի որոշումը։
Նշենք, որ նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բողոքի ակցիայի ժամանակ խմբակային խուլիգանության համար։