05/06/2024 11:15
Փաշինյանը քունը կորցրել է, չգիտի՝ հեծանիվի վրա նստի, հեծանիվը դնի գլխին, թե ի՞նչ անի, բռնաճնշումները մնացել են նրա միակ գործիքը. Աննա Մկրտչյան (Տեսանյութ)
Բռնաճնշումները մնացել են Նիկոլ Փաշինյանի միակ գործիքը. ՀՀԿ ԵԿ անդամ Ավետիսյան Ժորայի գործով դատական նիստից առաջ լրագրողի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Ինքն էլ դրա մասին գիտի, էնա քունը կորցրել է՝ չգիտի հեծանիվի վրա նստի, հեծանիվը դնի իրա գլխին, ի՞նչ անի։ Այլևս չի հասկանում՝ ոնց կարա վերականգնի երբեմնի էն ստի շղարշը, որով ինքը պատել էր ՀՀ-ն»,-ասաց նա։
Աննա Մկրտչյանը նշեց, որ իրենց համակուսակիցը երեկ տևական ժամանակ եղել է առևանգված, շուրջ 3 ժամ նրան թույլ չի տրվել իր մասին տեղեկացնել։