05/06/2024 21:54
Քաղաքի «ամենապահանջված» տոմսը․ համերգասրահը լեփ լեցուն է հաշված օրերի ընթացքում
Մոսկվայաբնակ Ժորա Շահինյանը, ով գրավում է սոցիալական հարթակները իր միլիոնավոր դիտումներ ունեցող տեսահոլովակներով, իր հայաստանյան երկրպագուներին համախմբում է հայրենասիրական երգերի, քաղաքային ֆոլկլյորի և ժամանակակից փոփ արվեստի խաչմերուկում։
Դեռևս «Իմ երազանքը» երգի պրեմիերայից հետո, երբ հաշված օրերի ընթացքում այն ունեցավ մոտ մեկ միլիոն դիտում, երկրպագուների արձագանքն ու հիացմունքը վկայում էին Հայաստանում համերգային ծրագրի հաջող ելքը․ այն երկար սպասեցնել չտվեց։
Էպատաժային երգիչը, որ դեռևս նախորդ տարի Ստրոգինո համերգասրահում կայացած համերգին մասնակցելով որպես հատուկ հյուր, իր կատարումներով այն դարձրել էր էլ ավելի տպավորիչ, առանձնահատուկ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ է պատրաստվել Հայաստանում իր մենահամերգին։
Դե, իսկ երկրպագուներն էլ կատարել են «գործարքի իրենց բաժինը»․ հաշված օրեր և շատերը հիասթափված են, որ բոլոր տոմսերը սպառվել էին։ 2023 թվականին ապրիլի 17-ին լեփ լեցուն Ռոմանով համերգասրահում առաջին անգամ հայ հանդիսատեսին իր սիրված կատարումներով և նոր լուծումներով էր ներկայանում խարիզմատիկ և տաղանդավոր Ժորա Շահինյանը, որի տրիումֆալ հաջողության վառ վկայությունը չդադարող ավացիաներն էին։
Համերգի ավարտին մի քանի անգամ հանդիսատեսի կողմից հնչում է «Բիս» վանկարկումը, որը թույլ չի տալիս արտիստին նախանշված ժամանակում ավարտել համերգը:
Համերգից հետո լրագրողների հետ զրույցում հանդիսատեսը նշում է, որ Ժորան մերօրյա բացահայտումն է, որի կարիքը հայ հանդիսատեսը շատ է զգացել:
«Շնորհակալություն քեզ Ժորա, քո շնորհիվ այսօր մոռացա ամեն բան և ուղակի վայելեցի պահը․ ուրախ եմ, որ այստեղ եմ»,-ասած սիրելի երգչի երկպագուն, ով հատուկ ԱՄՆ-ից ժամանել էր Երևան, որպեսզի հայրենիքում ներկա գտնվի իր սիրելի արտիստի մենահամերգին:
Երգիչն էլ խոստովանում է՝ այսքան էներգիա և ջերմություն կարող է տալ միայն հայ հանդիսատեսը․ խոստանում է՝ վերադառնալու է նորություններով , նոր համագործակցություններով ևհետաքրքիր ներկայացմամբ