05/06/2024 17:11
«Հանուն հայրենիքի» շարժումը կանգնեցրել է նոր տարածքների հանձնումը և միջանցքի բացումը Հայաստանով. Դեսպան (News.am)
Եթե «Հանուն հայրենիքի» շարժումը կանգ առնի, ապա մի քանի օրվա ընթացքում կհանձնվեն Հայաստանի նոր տարածքներ, կբացվի Մեղրիի միջանցքը, որը կհայտնվի օտարերկրյա հսկողության տակ, ինչպես նաեւ կսկվի ադրբեջանցիներով Հայաստանի արագացված բնակեցումը, News.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Նա նշել է, որ շարժումը կարողացել է կանգնեցնել այդ գործընթացները։
Աղաջանյանի գնահատմամբ՝ հակառակ կողմը հասկանում է, որ իրենց պլանների յուրաքանչյուր բացահայտված մանրամասն կհանգեցնի դժգոհության ավելացման Հայաստանում։ «Ուստի գործընթացները դանդաղել են, բայց Արեւմուտքը, ինչպես եւ գործողությունների ժամկետները, որոնք պետք է կատարվեին Իրանի եւ Ռուսաստանի դեմ, արդեն վաղուց անցել են»,- ընդգծել է դեսպանը։
Աղաջանյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ներկա իշխանությունների հեռացումը հայ ինքնությունը պահպանելու հնարավորություններ կբացի՝ ավելացնելով, որ իշխանությունները ցանկություն չունեն սխալներից դասեր քաղելու Արեւմուտքի կողմից Հայոց ցեղասպանության հերթական դրսեւորման անտեսման ֆոնին՝ այս անգամ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ «Նրանք պարտավորություն են ստանձնել եւ զրկված են մանեւրելու հնարավորությունից, ուստի կատարում են վերեւից տրվող ցուցումները։ Այդ քայլերը հակասում են Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին, որն սկսել է հասկանալ դա»,- ավելացրել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն վարկաբեկել կամ փորձել են ոչնչացնել այն հիմքերը, որոնք կարող էին հետագայում արթնացնել ժողովրդին, սակայն չպետք է տրվել իշխանությունների փորձերին՝ հուսահատություն առաջացնելու հասարակությունում եւ կոտրելու պայքարելու ցանկությունը։
«Հանուն հայրենիքի» շարժման շարքերում մենք տեսնում ենք իշխանության նախկին շատ կողմնակիցների, նրանք հասկացել են, որ իշխանությունները երկիրը չեն տանում այն ճանապարհով, որը խոստացել էին 2018թ.»,- ամփոփել է Ձյունիկ Աղաջանյանը։