05/06/2024 12:08
Ով, ով, բայց իրենք լեզուները պետք է պահեն ուրիշ տեղ, դուք թրքահպատակ ՀՀ-ի թշնամիներ եք. Շարմազանովը՝ Միրզոյանին (Տեսանյութ)
Իրենք կողմոնորշվում են՝ ինչ են ուզում, օրինակ, իրենց 2021թ.-ի ծրագրում գրված էր՝ Արցախի անջատում՝ հանուն փրկության, գրված չի Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և մյուս ՔՊ-ականները ճանաչեն Արցախն Ադրբեջանի կազմում. ի պատասխան հարցի, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, թե «ընդդիմությունը չի կողմնորոշվում՝ զոհվել ու տարածքներ ազատագրե՞լ, թե՞ ինչ»՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Եթե Արցախն ըստ իրենց հայկական չէր, ինչո՞ւ 5000 երեխու վարի տվին։ Կամ՝ պատերազմի ժամանակ, Արցախի հայաթափման ժամանակ դիտորդի դեր ստանձնեցին, կամ՝ կողմնորոշվո՞ւմ են իրենք ՀԱՊԿ անդա՞մ են, Եվրասիակա՞ն են, թե՞ արդեն Եվրոպա, Թուրքիա են գնում։
Ցեղասպանության ճանաչման մասին են գրել, հիմա ուրացել են։ Իրենց ծրագրում գրվա՞ծ է եղել պատմական և իրական Հայաստանի մասին։ Իսկ իրենց ծրագրում գրվա՞ծ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ խուժան արշավ սկսեն։ Ով, ով, բայց իրենք լեզուները պետք է պահեն ուրիշ տեղ, ընդդիմությունը չի կողմնորոշվում....կողմնորոշվում է, որ դուք թրքահպատակ Հայաստանի թշնամիներ եք»,-ասաց Շարմազանովը։