05/06/2024 10:51
ԱԳՆ-ի ու ՊՆ-ի միջոցով Հայաստանը սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից. Արևմուտքի ճնշման արդյունքն է. Գալուզին
Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ-ի հետ շփումների նկատմամբ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության միջոցով, ինչը Արևմուտքի ճնշման արդյունքն է, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Միխայիլ Գալուզինը։
«2023 թվականի նոյեմբերից ի վեր՝ ԱԳ նախարարների հանդիպումներ չեն եղել։ Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների մեկ այլ պլան մշակելու և կնքելու վերաբերյալ։ Գերատեսչություններում նկատելիորեն նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը», - ընդգծել է Գալուզինը։
Միաժամանակ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում։
«Օրերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում հանգամանալից զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»,- նշել է նա։