05/06/2024 15:44
Վրաստանի դեսպանը հայերեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Վրաստանի ներկայացրած բանաձևին աջակցելու համար:
«Եվս մեկ մեծ քայլ՝ վրաց-հայկական ռազմավարական գործընկերությունում: Շնորհակալ ենք «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալի տարածաշրջանից հարկադիր տեղահանվածների և փախստականների կարգավիճակի» մասին բանաձևին աջակցելու համար»,-գրել է դեսպանն ու հայերենով՝ «Շնորհակալ ենք» խոսքն ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին: