05/06/2024 20:08
Կորեան և ԱՄՆ-ն ռազմաօդային ուժերի զորավարժություններ են անցկացրել
Կորեան և ԱՄՆ-ն ռազմաօդային ուժերի զորավարժություններ են անցկացվել Կորեական թերակղզու երկնքում՝ ներգրավելով ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչը, այդ մասին հայտնել է Կորեայի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժություններին ներգրավվել են նաև կորեական F-35A, F-15K և KF-16 կործանիչները, ամերիկյան կողմը գործարկել է նաև F-35B և F-16 կործանիչներ։
Կորեական կողմը նշում է, որ այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի ռազմավարական ռմբակոծչի ներգրավմամբ զորավարժություններ երկրորդ անգամ են անցկացվում։
Ըստ Կորեայի ՊՆ տեղեկագրի՝ 2017 թվականից սկսած՝ առաջին անգամ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչը զորավարժությունների ժամանակ օգտագործել է JDAM ռումբ՝ ցուցադրելով «հակառակորդի պաշտպանության խորքերում» թիրախները ճշգրիտ խոցելու ունակություն։ Զորավարժությունների ընթացքում հարավկորեական F-15K կործանիչներն օգտագործել են մարտական արկեր՝ ցուցադրելով Հյուսիսային Կորեայի կողմից «միջուկային հրթիռային սպառնալիքին և սադրանքներին» արձագանքելու ունակություն։