05/06/2024 10:23
«Հրապարակ». ՄԻՊ գրասենյակը գնել է սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որպես ներկայացուցչական գնում, ձեռք է բերել սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»։ Այդ խաղն ունի հետևյալ նկարագրությունը․ «Խաղի միջոցով դեռևս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու և անկաշկանդ ցանկացած միջավայրում։ Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ և սխալ տարբերակները, պետք է գտնել միևնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, իսկ մյուսում` սխալ։ Պետք է ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելուվ պատկերված գործողությունները»։
Գնման պայմանագրում, սակայն, տեղեկատվություն չկա, թե 72 խաղաքարտից գոնե մեկը պարունակո՞ւմ է տեղեկություն, թե ինչ պետք է անել, երբ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը հազարավոր մարդկանց հետ գալիս է քեզ տեսնելու և հանդիպում է խնդրում քեզ հետ, էթիկապես ո՞րն է ճիշտ՝ իջնել և հանդիպե՞լ մարդկանց հետ, թե՞ 4 հոգու հրավիրել փակ հանդիպման»։