05/06/2024 13:05
Տեղեկությունը, թե ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են հանձնարարական, ակնհայտ կեղծ է. ՆԳՆ խոսնակ
Ներքին գործերի նախարարությունը հերքում է այն տեղեկությունը, թե «Տավուշը հանուն հայրենիքի շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Սոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»:
Տեղեկությունն ակնհայտ կեղծ է։ Այս պահի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անց է կացվում Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք, ինչը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է»,-գրել է Սարգսյանը։
ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին։