05/06/2024 13:45
Ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է, վարորդը մնացել է ավտոբուսի տակ
Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Տեղեկություներ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում թիվ 5-րդ դպրոցի դիմաց «Mercedes» մակնիշի մարդատար ավտոբուսի տակ քաղաքացի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները ավտոբուսի տակից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովիկ Հ.-ին, ինչից հետո վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոց ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հովիկ Հ.-ն տեխսպասարկման աշխատանքներ իրականացնելիս է եղել ավտոբուսում, և ամբարձիչն ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: