05/06/2024 15:01
«Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին». պաշտոնյաններն այցելել են խնամքի հաստատություններում բնակվող երեխաներին․ Լուսանկարներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ մի շարք պետական գերատեսչությունների ղեկավարներ մեկ օր անցկացրել են նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների հետ. հայտնում են նախարարությունից։
«Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին» նախաձեռնության շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը և այլք անցկացրել են իրենց օրը երեխաների հետ, խոսել մասնագիտություն ընտրելու կարևորության, նրանց երազանքների և նախասիրությունների մասին։