05/06/2024 15:16
Շատերն են ասում՝ բա դուք ասում էիք՝ 7-10 օրում կլինեն փոփոխություններ, այո, ասել եմ, բայց հասկացանք, որ շատ ավելի մեծ խնդիրների առջև ենք. Սրբազան
Նախնական ծրագիր կար վաղը մեկնել նաև Սյունիք, բայց ուրբաթ օրվա հետ կապված կարևոր ծրագիր ունենք. ավտոերթով դեպի Վարդենիս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը: «Չենք կարողանա հասցնել մեկնել Սյունիք, վերադառնալ, պատրաստվել»,-ասաց նա:
Անդրադառնալով հունիսի 9-ին սպասվող հանրահավաքին՝ Սրբազանն ասաց, որ մուտք են գործել երրորդ փուլ, որը պետք է դառնա փոփոխությունների փուլը:
«Հիմա մուտք ենք գործել երրորդ փուլ, որը պետք է դառնա փոփոխությունների փուլը: Հիմա շատերն են ասում՝ բա դուք ասում էիք 7-10 օրում կլինեն փոփոխություններ: Այո ասել եմ, մեր մտածումները այդպես են եղել, բայց այդ 7-10 օրվա ժամանակի մեջ մենք հասկացանք, որ շատ ավելի մեծ խնդիրների առջև ենք, քան փորձելով միայն հեռացնել: Մենք ոչ մի բան չենք խաբել, չենք էլ խաբելու»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ այս պայքարը միայն փողոց ելնելով և փողոցային շարժումներ անելով չէ: