05/06/2024 11:58
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իր հետ հեծանիվ վարել. չորս պայման է առաջ քաշել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իր հետ հեծանիվ վարել։ Նա դրա համար չորս պայման է առաջ քաշել։
«Չեմ ասի, թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը:
Եթե ուզում եք միանալ՝ [email protected] էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»,- գրել է Փաշինյանը։
@nikol.pashinyan_pm Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում