07/06/2024 13:33
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
Ռուսաստանը Հայաստանում և Ղրղզստանում աշխատում է «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ, որոնք գտնվում են Արևմուտքի սարսափելի ճնշման տակ։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Իհարկե, աշխատում ենք։ Փոխգործակցությունն ընթանում է, բայց Հայաստանը և Ղրղզստանը արևմտյան երկրների կողմից գտնվում են սարսափելի, ծանր ճնշման տակ», - ասել է Պանկինը։
ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ արևմտյան երկրները «փորձում են տարբեր թույլ կողմեր գտնել աշխարհի հետ իրենց փոխգործակցության մեջ: «Դրա համար էլ գալիս են այդ ցավոտ տեղը։ Տեսնենք, միևնույն է, սպասում ենք լավագույնին», - ասել է փոխնախարարը։