07/06/2024 01:46
Պայթյունից տուժածներն այս պահի տվյալներով յոթն են, երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` կայուն ծանր
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ հաղորդվել էր 5 տուժածի մասին։
Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։
Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս չորս տուժածինը` կայուն ծանր։