07/06/2024 19:18
«Տեսակցեցի Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին»․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․
«Տեսակցեցի Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։
Այս պահին պացիենտներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր, չորսինը` միջին ծանրության։
Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։
Արվում է ամեն բան` մեր քաղաքացիների ապաքինման համար։
Մաղթում եմ առողջություն»։