07/06/2024 11:56
Ապօրինի կառուցված որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի․ Տիգրան Ավինյան
Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:
Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»: