07/06/2024 18:16
Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցն է քննարկվել
Եվրոպական միության երկրների մշտական ներկայացուցիչները COREPER-ի նիստում համաձայնության են եկել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններն սկսելու հարցի շուրջ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիսոներոն՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցում
«Այսօր ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպման օրակարգում էր բանակցություններ սկսելու հարցը։ Որքանով հասկանում եմ, այդ կետը համաձայնեցված է։ Եվրահանձնաժողովն իր հերթին ԵՄ երկրներին թարմացված տեղեկատվություն է տրամադրել այդ երկրներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Այժմ որոշումը ԵՄ երկրներինն է»,- ասել է նա։