07/06/2024 15:40
Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի
Հայաստան է ժամանել Իրանի կողմից փոխանցված մարդասիրական օգնությունը ՀՀ Լոռու մարզում հեղեղներից տուժած բնակչությանը, որը իրանական Կարմիր Մահիկի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները հունիսի 7-ին կհասցնեն Ալավերդի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։
Իր խոսքում Դավիթ Ներսիսյանը նախ ցավակցություն հայտնեց ուղղաթիռի վթարից Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ, որից շատ չանցած ՀՀ Լոռու մարզում տեղի ունեցավ սարսափելի բնական աղետը։
Նա խորհրդանշական համարեց, որ Հայաստանում տեղի ունեցած բնական աղետին, որի հետևանքով մարդիկ զոհվեցին, առաջիններից մեկն արձագանքեց հենց Իրանի Կարմիր մահիկը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել տուժածներին։։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։