07/06/2024 18:45
Ալեն Սիմոնյանը համամիտ է Իլհամ Ալիևի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի «իմաստը կորում է»
Ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն անիմաստ է, ուստի Ադրբեջանից բացի, Հայաստանն էլ պետք է դիմի ԵԱՀԿ-ին՝ այն լուծարելու հարցով։ Սիմոնյանը համահունչ պատասխան հնչեցրեց․
«Հայաստանն իր կողմից այդ քայլերն իրականացնում է, և այդ քայլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է»,- ասաց նա՝ հավելելով՝ երբ խաղաղության պայմանագիր կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորի։
«Ադրբեջանն ասում է՝ իբր մենք նկրտումներ ունենք, պահանջներ ունենք, ասում եմ՝ խաղաղության պայմանագիր կկնքենք, և հարցը դուրս կգա»,- այդ առնչությամբ ասաց Սիմոնյանը։