07/06/2024 18:30
Անհիմն պատճառաբանություններով ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետության նախագահի ծառայողական ավտոմեքենան․ Փաստաբան (Տեսանյութ)
Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտից ՀՀ ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան։
«Դա Արցախի նախագահի թիկնազորի ավտոմեքենան է, վարվող Աշոտ Դանիելյանի կողմից՝ սեփականության իրավունքով պատկանող Արցախի Հանրապետությանը»,- մանրամասնեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ թեպետ իրենց առգրավման որոշում չի տրամադրվել, սակայն քննիչները տարհանող մեքենա են կանչել և պատրաստվում են առգրավել սեփականության իրավունքով Արցախի Հանրապետությանը պատկանող մեքենան՝ առաջ քաշելով իրականությանը չհամապատասխանող պնդում։
«Քննիչներն ասել են՝ իբրև թե թմրանյութերի իրացման վարույթով են առգրավում, քանի որ մեքենան, իբրև թե, վարվում էր կեղծ համարանիշներով։ Այս համարանիշները կեղծ չեն, դրանք գրանցված են թե՛ ՀՀ, թե՛ Արցախի Հանրապետության ՃՈ-ում, հաշվառված են՝ որպես ավտոմեքենայի համարանիշներ
Անհիմն պատճառաբանություններով ՔԿ-ն պատրաստվում է առգրավել Արցախի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող մեքենան»,- ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։