07/06/2024 17:17
Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի դատարանի որոշումը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է։
««Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ տնային կալանքի ժամկետը դատարանի կողմից երեք ամսով երկարացվեց (նախագահող դատավոր՝ Դավիթ Արղամանյան)։
Դատական ակտի հետ համաձայն չենք, և պատրաստվում ենք այն բողոքարկել»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել նրա կողմից ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար։ Դրանից հետո Վարդանյանը բռնության էր ենթարկվել։