07/06/2024 17:04
Ֆրանսիայի կողմից կավատության մեղադրանքով հետախուզվող տղամարդուն հայտնաբերել են Հայաստանում
Ոստիկանությունից հայտնում են․
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 36-ամյա Անդրանիկ Ա.-ին: Նա մայիսի 27-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կավատության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը»: