08/06/2024 19:47
Ուկրաինայում խաղաղության հաաստատումը Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ Գերմանիայի արտգործնախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումն ամբողջությամբ կախված է Ռուսաստանի նախագահից։
«Խաղաղության հաստատումն ամբողջությամբ Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ այն, թե կարո՞ղ է արդյոք Ուկրաինայում խաղաղություն հաստատվել, կախված է Վլադիմիր Պուտինից»,- Բերբոքի խոսքերն է մեջբերել Die Welt պարբերականը։
Միևնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Բեռլինն Ուկրաինային աջակցություն կտրամադրի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
Նշենք, որ Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ամենաշատ զենք տրամադրող երկրորդ երկիրն է։