08/06/2024 21:07
«Իմ մտքերը նրա հետ են»․ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված հարձակումը։
«Ես խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված աղաղակող հարձակումը։ «Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են»,- X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոպենհագենում տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա։