08/06/2024 14:37
Շարժմանը մասնակցելն էմոցիոնալ որոշում չէ, այլ՝ օբյեկտիվ դիրքորոշման արտահայտում. Գեղամ Ստեփանյան (Տեսանյութ)
Ինչ-որ մարդիկ առաջ են բերում թեզը, իբրև թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շահարկում է արցախցիների հույզերը. լինելով շարժմանը մասնակցող, հետևող մարդ՝ վստահաբար ասում եմ՝ չկա այդպիսի բան, և եթե խոսեք շարժմանը մասնակցող արցախցիների հետ, կլսեք, որ շարժման ընթացքում մի բան էլ քիչ է խոսվում Արցախի մասին, այսինքն՝ շարժմանը մասնակցող արցախցիների մոտ կա պահանջ՝ լսելու պատասխաններ, թե շարժման հաջողության դեպքում Արցախի հետ կապված ինչ օրակարգ կա, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Որևէ մեկը երբևէ չի ասի, որ իր հույզերը մանիպուլացվում են կամ որևէ ձևով օգտագործվում են։ Նրանք, ովքեր այդ պնդումն են անում, ես հարց ունեմ՝ իսկ այդ հույզերը որտեղի՞ց թափվեցին արցախցիների գլխին։ Շարժմանը մասնակցելը ոչ թե պահի տակ առաջացած պարզապես էմոցիոնալ որոշում է, այլ՝ մարդկանց ապրածի, մաշկի վրա զգացածի, այդ ամենի արդյունքում ձևավորված դիրքորոշման արտահայտում։ Հայրենիք կորցնելը, տուն-տեղ կորցնելը, ամեն ինչ կորցնելն օբյեկտիվ դժգոհություն են առաջացնում,, և մարդը գնում է հավաքների՝ այդ դժգոհությունն արտահայտելու ՀՀ իշխանություններին, որոնց համարում է ստեղծվածի մեղավորը և պատասխանատուն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։