10/06/2024 15:55
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան
Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան, Aysor.am-ին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«Նոր տեղեկատվություն լինելու դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացվի»,- հավելեցին ԱԱԾ-ից։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ անհայտ պայմաններում անհետ կորել է շարքային Ջեյհուն Հուսեյնովը։
Մամուլում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի զինվոր է անցել Հայաստանի սահման՝ Վայոց ձորի (Արենի) հատվածից: Նրան ձերբակալել են։