10/06/2024 17:40
Հունիսի 11-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց
Այսօր տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում են ԱԺ-ից։
Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց:
ԱԺ խորհուրդը համաձայնություն չի տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետից շուտ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությամբ սահմանված ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: