10/06/2024 18:33
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին. Մանրամասներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:
Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցության ընդլայնման քննարկումներն առաջիկա փոխայցերի ընթացքում: