10/06/2024 23:12
Արամ Ա Կաթողիկոսը վաղը կմեկնի Վատիկան, կհանդիպի Հռոմի պապի հետ
Արամ Ա Կաթողիկոսը կմեկնի Վատիկան, տեղեկացնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Վաղը՝ Երեքշաբթի, 2024 թվականի հունիսի 11-ին, մեկ օրով Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կմեկնի Վատիկան:
Նորին Սրբությունը հրավիրված է Վատիկանի Արեւելյան Համալսարանում դասախոսություն կարդալու՝ «Կրոնի դերը աշխարհաքաղաքականության մեջ» թեմայով։
Վատիկան կատարելիք իր մեկօրյա այցելության ընթացքում Վեհափառ Հայրապետը հաջորդաբար հանդիպումներ կունենա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ, Վատիկանի արտաքին գործերի նախարարի հետ, միջ-եկեղեցական հարաբերության բաժանմունքի նախագահին եւ արեւելյան կաթոլիկ եկեղեցիների բաժանմունքի նախագահի հետ:
Այցելության ժամանակ Վեհափառ Հայրապետին կընկերակցի Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնյա-իսլամ հարաբերություների բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։